Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ
15.11.2020 | 22:37

Աբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ՝ Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄԷ-ի իրադարձությունները ակտիվ լուսաբանող Հասան Սաջվանին, հրապարակելով հանդիպումից լուսանկարներ։

«Երկու առաջնորդները քննարկել են երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Շեյխ Մոհամմեդը նաև ԱՄԷ-ի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- գրել է Սաջվանին։

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ